Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ ԱԳ նախարարի հրավերով հաջորդ շաբաթ կայցելի Սոչի՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Այցը նախատեսված է դեկտեմբերի 29-ին, օրակարգում է տարածաշրջանային ու միջազգային խնդիրների ընդարձակ շրջանակ,-ասել է Զախարովան: - Նախատեսվում է մանրազնին քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։ Շեշտը դրվելու է հնարավոր ռազմական ընդհարումների վտանգը նվազագույնի հասցնելու, երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա։ Ուշադրության կենտրոնում են լինելու նաև հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործարկմանը վերաբերող հարցեր»,- ասել է Զախարովան։